▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը մասնավոր ընկերությունից հետ վերցրեց Մարզահամերգային համալիրը

Հայաստանի Կառավարությունն այսօր՝ փետրվարի 11-ի իր նիստում չեղյալ է համարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերությանը վաճառելու որոշումը:  Նման որոշման պատճառն այն է, որ մասնավոր ընկերությունը սահմանված ժամկետում չի կատարել ներդրումների իր պարտավորությունները:Նախագիծը գործադիրին ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը և տեղեկացրեց, որ պայմանագիրը չեղարկվում է ընկերության կողմից գույքի դիմաց վճարումները սահմանված ժամկետում չկատարելու պատճառով:Մարզահամերգային համալիրի բաժնետոմսերը վերադառնում են Հայաստանի Պաշտպանության նախարարության հաշվեկշռին:

Միաժամանակ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով՝ կնախապատրաստվի կառավարության որոշման նախագիծ, որով Մարզահամերգային համալիրը կփոխանցվի Պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռին:


Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին կայացած կառավարության նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Մարզահամերգային համալիրը 30 մլն դոլարով վաճառվում է «Նտաա ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ–ին: Վերջինս պարտավորվում է 4 տարվա ընթացքում համալիրի տարածքում ստեղծել զվարճանքի կենտրոն, այդ թվում խաղատուն, հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին