▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առնետների իմպերիան...Ծոցից ծոց, միշտ իրար ծոց

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Ծոցից ծոց, միշտ իրար ծոց...

--- 1990 թվականից սկսած, անկախականների ճամբարից ՀՀՇ թռած, ՀՀՇ-ի ցուցակներով պատգամավոր դարձածները

--- կոմսոմոլից թռած դաշնակ դարձածները

--- ՀՀՇ-ից տրոհված երկրապահները

--- երկրապահից Հանրապետական վազած առնետները

--- ազգի վզին փաթթած ալբանացիները

--- ալբանացիների սուտ գզվռտոցը

--- հետո նրանց «ընդդիմություն» դարձածները

--- «ընդդիմությունից» տրոհված «ընդդիմությունը»

--- միասին անշրջելիորեն ԵՏՄտածները

--- բոյախանի կարասի պես իշխանություն ելումուտ անողները

--- քաղաքական դաշտի բոլոր ծակ ու ծուկերը ծեփած «արհեստավորները»

Բոլորը, բոլորը նույն մարդիկ են, որոնց տեսակը «ընտրվել» է համապատասխան հաստատությունում և «պռախոդ» է ստացել «ժողովրդավարության կղզյակ» Հայաստանի քաղաքական դաշտը զավթելու ու գաղջելու: Հանկարծ սխալ չհասկացվի, բոլորովին պարտադիր չէ, որ նրանք բոլորը հավաքագրված լինեն: Նրանցից շատերը օգտագործվել են իրենց կամքից անկախ, իրենց տեսակի համար, ռեժիմի կեղծ ժողովրդավարության խաղերին՝ որպես հարմար դերակատարներ: Սրանց բոլորի հարցը սկսել է լուծել ժողովուրդն իր իմաստուն կեցվածքով, իր առհամարանքով քաղաքական դիակի վերածելով նավթալինահոտ ավանտյուրիստներին: Մնում է, որ ժողովուրդը կողմնորոշվի ու իր բնազդով գտնի իր վաղվա անելիքը, ինքնակազմակերպվի և տապալի առնետների իմպերիան...

 

Հ.Գ. Հաճախ ժողովուրդը խոսում է լյուստրացիայի անհրաժեշտության մասին: Բնական է, որ ռեժիմը լյուստրացիա չի անի, ինքն իրեն չի բացահայտի: Էլ սրանից լավ լյուստրացիա՞, սրանից լավ բացահայտու՞մ: Թող ամեն մարդ իր մտքում մտաբերի ծոցից ծոց վազող առնետների անունները, դա էլ կլինի լավագույն լյուստրացիան...

Արմեն Զատիկյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին