▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացած նորածինն ունեցել է ուղեղի այտուց և ողնաշարի կոտրվածք. հայտնի է եզրակացությունը.shamshyan.com

Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է նորածնի մահվան պատճառը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Shamshyan.com-ը գրում է.

Փետրվարի 7-ին SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Երևանի Մուրացանի հիվանդանոցում նորածին երեխայի մահվան մասին, որի ծնողները՝ Արտաշատի բնակիչներ, 30-ամյա Սիմա Եփրեմյանն ու նրա ամուսինը՝ Մակար Անտոնյանը, իրենց երեխայի մահվան մեջ մեղադրում են Արտաշատի բժշկական կենտրոնի բժշկուհի, տիկին Զեմֆիրային, սակայն վերջինս էլ արդարանում էր, թե երեխայի մահվան մեղավորը մայրն է:

Այսօր՝ փետրվարի 11-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հայրը՝ Մ. Անտոնյանը հայտնեց, որ դատաբժշկական եզրակացությամբ պարզվել է երեխայի մահվան պատճառը: Երեխան ունեցել է ուղեղի այտուց և ողնաշարի կոտրվածք: Հայրը նաև հայտնեց, որ դատաբժշկական եզրակացությունը ներկայացնելու է ոստիկանությանը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին