▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը փորձել է խոչընդոտել ցուցահանդեսին Արցախի մասնակցությանը

Արցախը 2009 թվականից մասնակցում է Մոսկվայում տեղի ունեցող սննդի բնագավառի «Պրոդէքսպո» ամենամյա մեծ ցուցահանդեսին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի ներդրումային հիմնադրամի ՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի, ծառայությունների շուկայում առաջմղման աջակցության ծրագրի պատասխանատու Մարգարիտա Բաղդասարյանը` նշելով, որ Մոսկվայում անցկացվող ցուցահանդեսին Արցախի մասնակցությունն հիմնականում իրականացվել է Արցախի ներդրումային հիմնադրամի աջակցությամբ:

«Միջազգային նշանակության այդ ցուցահանդեսին այս տարի Արցախից մասնակցում են «Արցախ Բիո», «Էլիտ գրուպ», «Արցախ Բերրի», «Արցախ Ֆրութ» և «Կատարո» ընկերությունները»,- նշել է Մ. Բաղդասարյանը:

Այն հարցին, թե ցուցահանդեսին արցախյան ընկերությունների մասնակցությանն Ադրբեջանի կողմից խոչընդոտելու փորձ եղե՞լ է, Արցախի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչը պատասխանել է, որ չնայած արցախյան ընկերությունների մասնակցությունն ՀՀ կողմից վերցված տաղավարում ապահովվում է, սակայն ադրբեջանական կողմը ջանք չի խնայում ավելորդ խոչընդոտներ ստեղծելու: «Այս տարի ևս բացառություն չի եղել։ Բայց, հաշվի առնելով, որ մեր ընկերություններն իրենց արտադրանքի լայն տեսականիով այս պահին իսկ մասնակցում են ցուցահանդեսին, կարծում եմ՝ բոլորի համար ադրբեջանական կողմի ձախողումն ավելի քան ակնհայտ է»,- ասել է Մարգարիտա Բաղդասարյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին