▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի արյունոտ օրը

Շըրնաք նահանգի Ջիզրեք քաղաքում , քաղաքի քաղաքապետարանի վարչական շենքի նկուղում այսօր , փետրվարի 11-ին, հայտնաբերվել է 52 քաղաքացու դի: Քաղաքացիները պատսպարված են եղել քաղաքապետրանի շենքի նկուղում, որտեղ հրթիռակոծման արդյունքում հայտնվել են փլատակների թակարդում, որի արդյունքում սովամահ են եղել: Հաջողվել է 31 քաղաքացու դի տեղափոխել քաղաքային հիվանդանոցին կից դիահերձարան, իսկ 21 քաղաքացիների դիեր ստիպված են եղել դիակիզել, քանի որ հնարավոր չի եղել կազմակերպել հուղարկավորություն: Ջիզրեյի Բոստանչի թաղամասի շենքերից մեկի նկուղում նույնպես հայտնաբերվել է 9 մարդու դի և 15 վիրավորի: Վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են ավելի ապահով թաղամասեր, իսկ զոհվածների մարմինները նույնպես դիակիզել են:
Դիարբեքիրի Սուր քաղաքում այսօր զոհվել է 22 մարդ, վիրավորվել 45-ը:
Ընդհանուր առմամբ փետրվարի մեկից Սուրում վիրավորվել է 149 մարդ , զոհվել 82-ը, որոնց մեծ մասին դեռևս չեն հուղարկավորել:

Կիլիկիա Հայաստան 
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին