▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տատիկիդ առողջությունը ո՞նց է.բուժելու ես, թե՞ այն աշխարհ ես ուղարկելու.Համալիրի համահեղինակ

ՀՀ Կառավարությունը երեկ՝ փետրվարի 11-ին, իր նիստում չեղյալ է համարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերությանը վաճառելու որոշումը: Նման որոշման պատճառն այն է, որ մասնավոր ընկերությունը սահմանված ժամկետում չի կատարել ներդրումների իր պարտավորությունները:

«Մարզահամերգային համալիրը մեծ ծախսեր է պահանջում, բայց այն պետք է պահպանել: Յուրաքանչյուր պետություն պետք է նախ ճանաչի իրեն հասած ժառանգությունը, հասկանա՝ որը կարող է պահել, որը պետք է, որը պետք չէ: Եթե պետք է պահել, ապա միջոցներ է պետք հայթայթել: Մեզ մոտ, ցավոք, պահպանում բառը գոյություն չունի: Օրինակ՝ եթե ինչ-որ շենք վթարային է, միանգամից մտածում են քանդելու մասին: Ու այն մարդիկ, որ ասում են՝ փչացել է, քանդենք, երբեմն ուզում ես հարցնել՝ տատիկիդ առողջությունը ո՞նց է.բուժելու ես, թե այն աշխարհ ես ուղարկելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Համալիրի համահեղինակ Հրաչ Պողոսյանը:

Մարզահամերգային համալիրի հարթաքանդակի հեղինակ Ֆերդինանտ Առաքելյանն էլ հավելեց. «Կառույցներ կան, որոնք պետությունը պետք է գուրգուրելով պահի, դրանք ոչ իմն են, ոչ՝ մյուսինը, բոլորինն են»:

Բանախոսների կարծիքով՝ պետք է գտնվեն մարդիկ, ովքեր գիտեն Համալիրի շահագործման ձևը ու կարողանան պահպանել այս հրաշք կառույցն ու դահլիճը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին