▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարցաքննվել է հայազգի պայմանագրային զինծառայողը, ով մասնակցել է Պերմյակովի ձերբակալությանը

 

-ն գրում է.Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի բոլոր յոթ անդամների սպանության գործով այսօրվա դատական նիստում շարունակվել  է ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողների հարցաքննությունը:

Մասնավորապես, հարցաքննվել է հայազգի պայմանագրային  մի զինծառայող, ով մասնակցել է Պերմյակովի ձերբակալությանը: Նա, «Շանթ» հեռուստաընկերության ներկայացմամբ, որոշ մանրամասներ է ներկայացրել, թե հայ-թուրքական սահմանի Բայանդուր ուղեկալի տարածքում ինչպես են հայտնաբերել   Պերմյակովին, ապա ձերբակալել նրան: 
 
Վկան հայտարարել է, որ սովորաբար Բայանդուրի ուղեկալում մշտական հսկողություն չի եղել, և միայն սպանության գիշերն են իրենց ուղարկել ուղեկալ, քանի որ արտակարգ դրություն է եղել: Ընդ որում, վկան նշել է, որ արտակարգ դրությունը ասելով չի նշանակում, որ բոլոր ուղեկալներում է հսկողություն սահմանվել, և որ սահմանապահ զորքերի հրամանատարն ինքն է որոշել, թե որտեղ պետք է սահմանվի հսկողություն: Հսկողությունը  սահմանվել է հենց այն ուղեկալում, որտեղից Վ.Պերմյակովը փորձել է հատել հայ-թուրքական սահմանը: 
 
Մասնավորապես,  տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանի հարցին՝  սպանությունը կատարվել էր Գյումրիում, սահմանն  ինչո՞ւ էր  ուժեղացվում՝ վկան պատասխանել է.  «Որ սպանողը չփախչի»: 
 
Վկան  Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանի հարցերին ի պատասխան՝  նշել է, որ Պերմյակովը պառկած է եղել մինչև հրամանատարի ժամանելը: Ըստ վկայի, կապիտան Խաչատրյանը հարցրել է՝  «Դո՞ւ ես սպանել, ինքն ասել է՝  ոչ մեկի չեմ սպանել»:  «Ո՞վ ես, ո՞ւր ես գնում» հարցերը կապիտան Խաչատրյանը սկզբից է տվել, սակայն այսօր հարցաքննված վկան մոտակայքում չի եղել, որ լսեր, թե ինչ է պատասխանել Պերմյակովը: 
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին