▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վախենա՞լ տոմատից, թե ոչ

Նոր իրարանցում է տիրում հասարակության շրջանում՝ կապված Հարավամերիկյան տոմատի ցեցի մասին ինֆորմացիայի տարածման հետ: Այդ իսկ պատճառով, հաշվի առնելով թեմայի հրատապությունը և տոմատի մածուկի նկատմամբ առաջացած վախը, որոշեցի անդրադառնալ այս թեմային:

 
Առաջին հերթին ուզում եմ նշել, որ խոսքը տոմատի (պոմիդոր, լոլիկ) մասին է, այլ ոչ թե՝ տոմատի մածուկի: Ասեմ ավելին, վերամշակում անցած բուսական ծագման մթերքներում կարանտին վնասատուներ չեն լինում և առկայությունը չեն ստուգում: Իսկ Հարավամերիկյան տոմատի ցեցը (Tuta absoluta) կարանտին վնասատու է: Ուզում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ կարանտին վնասատուները մարդու առողջության համար որևէ վտանգ չեն ներկայացնում:
 
Ոչ մասնագետների մոտ հարց կառաջանա՝ այդ դեպքում ինչո՞ւ են արգելում կարանտին վնասատուով վարակված բուսականությունը ներկրել որևէ երկիր: Որովհետև կարանտին վնասատուները հասցնում են տնտեսական վնաս, կոնկրետ այս վնասատուն 35 և ավելի տոկոսով փչացնում է լոլիկի, բադրիջանի և բիբարի բերքը: Նաև նշեմ, որ այդ վնասատուի նկատմամբ կան պայքարի բազմաթիվ միջոցներ:
Ի դեպ, չմոռանանք նաև, որ ռուսական կողմը ներողություն է խնդրել, և պարզաբանել, որ վերջերս հայտարարված և ՌԴ-ում արգելված չարաբաստիկ լոլիկի խմբաքանակը հայկական չէ:
 
Առողջ եղեք և մի վախեցեք:

 Գեորգի Ավետիսյան  

Աղբյուրը՝ past.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին