▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նոր Հայաստան»-ը փետրվարի 15-ին ակցիա կանցկացնի

 

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի  «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրությունը Գևորգ Սաֆարյանի գործի ընթացքի վերաբերյալ

Սերժ Սարգսյանը դեռևս չի կողմնորոշվել քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանի գործի հետագա ընթացքի լուծման հարցում:

Ուստի նրա ձեռքում պատժիչ գործիքների վերածված իրավապահ մարմինները և դատարանը, Գ. Սաֆարյանի մեղքի ապացույցներ չունենալով, մատնվել են անգործության և ժամանակ շահելու նպատակով դիմում են տարատեսակ խուսանավումների՝ զուգահեռաբար լուծելով նաև նրան հնարավորինս երկար ժամանակով անազատության մեջ պահելու խնդիրը:

Այդ մասին են վկայում ոչ միայն Գևորգ Սաֆարյանի գործով ըստ էության քննչական գործողություններ չկատարելը, այլև քննիչի չներկայանալու պատճառով փետրվարի 12-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված՝ գրավի դիմաց նրան ազատ արձակելու դիմումի քննության հետաձգումը:
Այդուհանդերձ՝ վարչախմբի ռեսուրսներն անսահմանափակ չեն: Հատկապես Գևորգ Սաֆարյանի գործով առաջացել է մի իրավիճակ, երբ միջազգային ճնշումների առկայությամբ միանգամայն իրատեսական է դառնում նրա ազատության համար պայքարի դրական ելքը:

Գրավի դիմաց Գևորգ Սաֆարյանի ազատ արձակելու վերաբերյալ դիմումի քննությունը տեղի կունենա երկուշաբթի՝ փետրվարի 15-ին, ժամը 14:00-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Հանուն ազատ քաղաքացու պայքարի առաջամարտիկ Գևորգ Սաֆարյանին ազատության մեջ տեսնելու և պայքարի դաշտ վերադարձնելու համար դատարանի դիմաց կազմակերպվող ակցիային յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը կարող է նշանակություն ունենալ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին