▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացարձակապես անհանդուրժող եմ աղանդների ու նրանց առաջնորդների նկատմամբ

Հարգելի հայրենակիցներ ինչ վերաբերում է աղանդավորներին. ասեմ, որ հանդուրժողականությունը չի ենթադրում ամենաթողություն: Ինքս բացարձակապես անհանդուրժող եմ աղանդների ու նրանց առաջնորդների ու այլ առանցքային անձանց նկատմամբ, որոնց նպատակներն ինձ հասկանալի են: Անհանդուրժող եմ, քանի որ զավակն եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, և եթե որևէ գաղափար վտանգ է ներկայացնում իմ հավատքի և իմ ազգային շահի նկատմամբ, ապա իմ հանդուրժողականությունը այս պարագայում նշանակում է ուրացում և դավաճանություն:

Ինչ վերաբերում է աղանդավորներին. պայքար աղանդի նկատմամբ դեռ չի նշանակում պայքար տվյալ ուղղության բոլոր ներակայացուցիչների նկատմամբ: Ի վերջո չմոռանանք, որ այդ մարդիկ մեր հայրենակիցներն են, գուցե և մեզ հարազատ մարդիկ, ովքեր պարզապես խաբվել են (չեմ վախենում այդ բառն ասելուց): Եվ այդ մարդկանց նկատմամբ ցուցաբերած անհանդուրժողականությունը, անարգանքը, ծեծ ու ջարդը և այլնը որևէ կերպ չեն համապատասխանում այդ մարդկանց օգնելու կամ նրանց պատած չարիքը վերացնելու հետ: Եթե ընտանիքի անդամը հիվադացել է, նրան չեն պատժում այդ հիվանդության համար, փորձում են բուժել:

Իսկ ինչ վերաբերվում է մի խմբավորման,որ իրեն կոչել է Դիալոգ ՀԿ, ներկայացուցիչների կողմից իմ մասին վատաբանման խոսքերին. իբրև ես չեմ պայքարում աղանդների դեմ,կամ նրանց ջրաղացին եմ ջուր լցնում,դրանք միայն ծիծաղի են առժանի:Բացեմ փակագծերը,այս կազմակերպության ղեկավարը Ալմաստ Մուրադյանը բազմիցս հարել է մի շարք ոչ ավանդական կրոնական կազմակերպություններին(աղանդ),անգամ` Եհովայի վկաներին:Ես չեմ ընդունում արհեստածին պայքարը,որը ուղղված է տարբեր մարդկանցից գումար շորթելուն և անգամ աղանդներին ծառայություն մատուցելով:Սրանց նպատակը աղանդերի դեմ պայքարի քողի տակ գումար վաստակելն է,ուրիշ ոչինչ:Միաժամանակ իմ անվերապահ հարգանքն ու որդիական հավատարմությունն ու հնազանդությունն եմ հայտնում Հայ Առաքելական Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Ազգային Արժեքների պաշտպանման ճակատ ՀԿ-ի նախագահ Սևան Աղաջանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին