▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պսակի խորհուրդը կարող է նաև ծովափի՞ն կատարվել

Asekose.am-ը նամակ է ստացել ԱՄՆ-ից 2016 թվականի հունվարի 9-ին Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքի ծովափին տեղի ունեցած ամուսնության վերաբերյալ. որը կատարել է տեր Շնորհք Քահանայի կողմից, ով սուրբ Կարապետ եկեղեցու հոգեւոր հովիվն է: 

«Ինչպես բոլորս գիտենք, հայ եկեղեցու կանոններով, պսակի խորհուրդը միայն պետք է կատարվի եկեղեցու մեջ, սակայն այս դեպքում կատարվեց ծովափին։ Մի խումբ նախանձախնդիր հավատացյալներ, ժողովուրդի կողմից նամակ են ուղարկել Մայր Աթոռի դիվանատուն եւ բացատրություն են պահանջել, թե արդյոք ո՞ր եկեղեցական կանոնի համաձայն կարելի է ծովափին Սուրբ պսակի խորհուրդ կատարել»,-գրել են մտահոգ անձինք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին