▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի լավ Հայաստան կամ հեղափոխականի հիշատակարան

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ինձ մի բան բացատրեք, ես հասկանամ:  Եթե 1 օր աշխատանքի չգնամ, ընտանիքս ահագին ուրախ կլինի: Եթե 2 օր չգնամ, էլի ուրախ կլինի: Եթե 3 օր աշխատանքի չգնամ կլինի ուրախ բայց սոված: 

Ոչ մի կերպ չեմ հասկանում մարդկանց, ովքեր ընտանիք ունենալով առավոտից երեկո միտինգի են: Տղերք, դուք ո՞նց եք ապրում: Ուզո՞ւմ եք ավելի լավ Հայաստան: Ես էլ եմ ուզում, բայց իմ ու ձեր պատկերացրած ավելի լավ Հայաստանները տարբեր են: Իմ պատկերացրած ավելի լավ Հայաստանում մեկ է ես աշխատելու եմ: Եթե ձեր պատկերացրած ավելի լավ Հայաստանում դուք էլի ոչինչ չեք անելու, ու ձեր երեխեքը լավ են ապրելու, ուրեմն իմացեք, որ տենց Հայաստան հիմա ինչ-որ մարդիկ ունեն, ինչի՞ եք ուզում վերցնել նրանցից:

Երևանի չմաքրված ձյունից բողոքում ենք: Օպերայի ամեն միտինգից հետո օպերայի բակը աղբանոց է դառնում ավելի լավ Հայաստան ուզողների շնորհիվ: Տենց չի տղերք, տենց չի կարելի: 

Իմ երազած Հայաստանը երկրին տեր կանգնող քաղաքացին է: Երկրում փողոց մաքրողն է, ոչ թե Գերմանիայում զուգարան: Օրենքի առաջ բացարձակ հավասար քաղաքացին ու չինովնիկն է: Հարուստին չհայհոյողն է, աղքատին չարհամարհողը: Ու էլի լիքը պայմաններ, որոցից շատերի մասին դուք էլ եք բարձրաձայնում: Բայց միևնույնն է, իմ ու ձեր պատկերացրած ավելի լավ Հայաստանները տարբեր են:

Աղասի Միքայելյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին