▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ կրակում են մեր գյուղերի վրա, պետք է էսպիսի պատասխան ստանան

Երբեք չեմ ուրախացել երբ ռազմաքաղաքական պատասխանատուների պատճառով տուժվում են խաղաղ բնակիչները, սակայն ալիևյան «բիզմինդիր» շարժումը հանգեցնում է նման պատասխանների: Այո, երբ կրակում են մեր գյուղերի վրա, պետք է էսպիսի պատասխան ստան, որ այլևս չփորձեն, բացի այդ` կան փաստերը, որ ադրբեջանական հենակետերը գյուղին կպած են. դիտավորյալ են էսպես արել, որ իրենց քարոզին միս ու արյուն տան:

Կից` տեսանյութի թարգմանությունը.

«Հայկական զորամիավորումները շփման գծի ուղղությամբ կրակ են բացել: Բնակելի բոլոր տարածքները ծանր զինատեսակներից կրակի տակ են պահում:Հայերի նետած նռնականետերը մեծ մասամբ Աղդամի վրա են ընկնում:

Կրակոցների հետևանքով քաղաքում հրդեհ է բռնկվել, որը հնարավոր չէ հանգցնել: Պաշտոնյան ասում է,որ 50 ից ավել տուն է վնասվել,1 հոգի մահացել է,7 հոգի վիրավորվել է մեկի մոտ կոնտուզիա է,կենդանիներ էլ են ոչնչացվել և ասում է,որ իրավիճակը կրկին լարված է»:

 

Դավիթ Սանասարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին