▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր դրոշը փոխվել է այս ամսվա ընթացքում

Մեր դրոշը փոխվել է այս ամսվա ընթացքում։

Կարմիրը ավելի է կարմրել՝ ընդունելով նոր նահատակների սրբազան արյուն։ Կապույտը ավելի է զուլալվել՝ խտացնելով մեր զավակների խաղաղությունը վերջնականապես երաշխավորելու ամրակուռ հավաքական կամքը։ Իսկ նարնջագույնն էլ ավելի է պայծառացել՝ ի նշան այն հսկայական ներքին ուժի, որ մեր մեջ էր, ու չգիտեինք, որ մեր մեջ է։ Որ հիմա արդեն եկել է, ու պիտի երկար պահենք։ Որ զորացնում է ձեռքը, ամրացնում է ոտքը, լուսավորում է միտքը, ուղղում շնչառությունը։ Որ մեզ, երևի, ժառանգություն է մնացել Հայկ Նահապետից, երբ դանդաղ ձգում էր աղեղը՝ նշանառելով հեռվում երևացող Բելին»։

Իմ մտավորական ընկերներից մեկի գրառումն է, չուզեցավ անունը գրեմ:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին