▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտեղ որ մեր զինվորի արյունն է, դա մեր սահմանն է.ԱՍԱԼԱ-ի մարտիկ

«Օտարը երբեք չի մտածի քո իրավունքների մասին, նրանք մտածում են իրենց շահի մասին: Ինձ համար կարևոր է իմ ժողովրդի, իշխանության կարծիքը, քան միջազգային հանրությանը: Նրանք միշտ էլ 2 պարանի վրա են խաղում:

Ինչ վերաբերում է հողերին, ապա մենք ոչ մի սմ հող տալու չպետք է պատրաստ լինենք: Երբ որ թուրքին հարցնում են՝ ո՞րն է քո սահմանը, պատասխանում է՝ այնտեղ, որտեղ որ թուրք զինվորի ոտքն է: Իսկ հիմա ես կասեմ՝ որտեղ որ մեր զինվորի արյունն է, ոտքն է, դա մեր սահմանն է»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը՝ հավելելով.

«Մենք դեռ Արևմտյան Հայաստանը պետք է վերադարձնենք»:

Հետախույզ Գևորգ Գևորգյանն էլ նկատեց.

«Այս 4–օրյա պատերազմը ցույց տվեց, որ թշնամին իրականում հեռու է մարտական գործողությունների պատրաստ լինելուց և իրականացնելուց, իսկ հայի ոգին անկոտրուն է: Մենք մեկ քայլ գնալու իրավունք չունենք, որովհետև տեղ չունենք: Մենք կանգնած ենք մեր տան մեջ»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին