▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղարաբաղ և Ղրիմ. պատմաքաղաքական զուգահեռներ

Հետխորհրդային շրջանում եվրասիական տարածաշրջանում տարեցտարի սրվող ազգային-կրոնական, տարածքային վեճերը, ժամանակին սառեցված հակամարտությունների բռնկումը մեծացնում է հետխորհրադային տարածաշրջանի՝ աշխարհի անկայուն, թեժ շրջանների շարքը համալրելու հավանականությունը։

Հետխորհրդային շրջանում Հարավային և Հյուսիսային Կովկասում, Արևելյան Ուկրաինայում մեկը մյուսի հետևից բռնկված կոնֆլիկտները ժամանակին ԽՄ-ի տարբեր ղեկավարների տնտեսական-քաղաքական շահարկումների հետևանք են, և այն, որ այդ արդեն ավելի քան երկու տասնամյակ գոյություն չունեցող պետության ղեկավարների մեղքն ու դիտավորությունն այս կոնֆլիկտների առաջացման գործում մեծ է, ահերքելի իրականություն է, որին տարածաշրջանի պետություններն ականատես դարձան վրաց-ռուսական ռազմական ընդհարման, Արցախյան հակամարտության պարբերական սրացումների և Ուկրաինայի արևելյան շրջաններում ավելի քան մեկ տարի տևած պատերազմի ընթացքում։

Պատահական չէ, որ եվրասիական տարածաշրջանում գոյություն ունեցող տարածքային վեճերի ծագման հիմքում ընկած է միևնույն մեխանիզմը։ Եթե այժմ դիտարկելու լինենք վերջին  ժամանակաշրջանում տարածաժրջանում ակտիվացած երկու կոնֆլիկտները՝ Ղրիմի հարցն ու Արցախյան հակամարտությունը, ապա կտեսնենք, որ դրանք առաջացել են նույն պատճառներով։ Ինչպես ժամանակին Իոսիֆ Ստալինը Ադրբեջանի խորհրդայնացման դիմաց վճարեց վերջինիս Ղարաբաղով՝ այն մտցնելով ադրբեջանական ԽՍՀ, այնպես էլ Խրյուշչովի թեթև ձեռքով Ղրիմի ինքնավար մարզը դարձավ Ուկրաինայի ԽՍՀ-ի մաս՝ մեղմելու համար ստալինյան բռնաճնշումներից հետո ուկրաինական քաղաքական վերնախավի սիրտ շահելու համար։

Եվ՛ Ղրիմը, և ԼՂ-ն Խորհրդային միության շրջանում ունեցել են ավտոնոմ միավորների կարգավիճակ, ինչն ըստ ԽՍՀՄ սահմանադրության, հնարավորություն էր տալիս այս ինքնավար մարզերի բնակչությանն անկախանալ հանրաքվեի միջոցով։ Ե՛վ Ղրիմի, և՛ Ղարաբաղի բնակչոթյունը ԽՄ փլուզումից հետո օգտվել են իրենց սահմանդրական իրավունքից, այսիքն ելակետը նույնն էր, սակայն տեղաշարժերը ծավալվել են բոլորովին այլ ուղղություններով։

Ղրիմի դեպքում հանարաքվեից հետո խնդրով շահագրգրվառ կողմերը տարաձայնությունները, գոնե առժամանակ, հարթեցին բացառապես դիվանագիտական հարթակում՝ պահպանելով Ղրիմի նախկին կարգավիճակը՝ թողնելով այն Ուկրաինայի կազմում։ Սակայն շուրջ երկու տասնամյակ Ղրիմի հարցի սառեցումը պայմանավորված էր ոչ այնքան ռուսական և ուկրաինական վարչակարգերի ձեռք բերված պայմանավորվածությամբ, որքան ՌԴ-ի՝ Ուկրաինայի նախկին վարչակարգի ունեցած մեծ ազդեցությամբ, որի հետքն ամբողջությամբ ջնջվեց նոր՝ արևմտամետ վարչակարգի իշխանության գլուխ անցենլուց հետո։ Կորցնելով ազդեցությունն Ուկրաինայում ՌԴ-ն կկորցներ իր համար ռազմավարական նշանակություն ունեցող թերակղզին։ Կրեմլի այս մտավախություններն ակտիվացրեցին հիմնահարցը՝ պատմության գրապահարանից հանելով Ղրիմի ժողովրդի անկախության իրավունքի մասին փոշոտ փաստաթղթերը։ Այսինքն Ղրիմի հարցը կարող էր գոյություն չունենալ այնքան ժամանակ, քանի դեռ ուկրաինական իշխանությունները կկրեին Ռուսաստանի մեծ ազդեցությունը։ Անկախ Արևմուտքի կողմից սպասելի բացասական ընկալումներից՝ Ղրիմի ինքնավար հանրապետության ստեղծումը, ինչպես և Կոսովոյի, Հարավային Սուդանի դեպքում, այնուամենայնիվ,  համապատասխանում էր միջազգային օրենքին։ Սակայն ազգերի ինքնորոշման սկզբունքին մեծ տեղ տվող աշխարհում, որի քարտեզի վրա տարեց տարի ավելանում են նոր սահամաններ, պետություններ, այս մեկը համարվեց տարածքային ամբողջականության կոպիտ խախտում։

Սակայն, եթե Ղրիմը, ինչպես նաև Արևելյան Ուկրաիան, ՌԴ-ի համար աշխարհաքաղաքական նշանակության հարց էր, որտեղ իր ռազմաքաղաքական ներկայությամբ վերջինս կասեցնում էր Արևմուտքի ազդեցությունը և հետ պահում ՆԱՏՕ-ին արևմտյան սահմաններից, ապա Ղարաբաղյան հիմնահարցը տարածաշրջանային ազդեցության պահպանման գործոն է՝ նաև էներգետիկ-տնտեսական ինչ-ինչ նախագծեր իրականացնելու նպատակով։

Ի տարբերություն Ղրիմի հարցի, որի շուրջ նախնական շրջանում ռուս-ուկրաինական համաձայնությունը կայացավ, Արցախյան հիմնահարցը, որտեղ գերակայում ազգային-կրոնական բաղադրիչը, ինչն ըստ էության նաև հակամարտության հիմքն է, հնարավոր չէր լուծել դիվանագիտական հարթակում։ Ազգային-կրոնական հիմք ունեցող հակամարտությունների վերջնական լուծման միակ ճանապարհը հակամարտող կողմերից մեկի ոչնչացնում է, և հակամարտության հենց այս բնույթով է պայմանավորված հարցի լուծումը ռազմական հարթակ տեղափոխելու պարբերաբար դրսևորվող միտումները և առանցքային տարբերությունը Ղրիմի հարցից։ Ղրիմի բնակչության մեծամասնության համար, ի տարբերություն Արցախի ժողովրդի, ինքնորոշումը ոչ այնքան գոյության խնդրի լուծում էր, որքան ՌԴ-ի կողմից՝ եվրամայդանից հետո ստեղծված իրադրությամբ թելադրովող գործընթաց։

Ուստի այս երկու հիմնահարցերը համեմատության մեջ դնելիս առաջին կարևոր է դիտարկել ոչ միայն դրանք ծագումն ու պատմաքաղաքական հետագիծը, այլ նաև այն, թե ինչ ընկալումներ ունեն այս հակամարտություններն այստեղ ռազմաքաղաքական մեծ դերակատարություն ունեցող ՌԴ-ի կողմից։

Ղրիմի ինքնորոշման հարոցով, կարծես, ամեն ինչ պարզ է։ Այս ինքնորոշումը հովանավորվել և պաշտպանվելու է Ռուսաստանի կողմից, որը նույնիսկ տնտեսական խոշոր պատժամիջոցներից հետո էլ չհրաժարվեց դրա երաշխավորը լինելուց, իսկ հակամարտության կողմ համարվող Ուկրաինան, որը գոնե կարճաժամկետ հեռանկարում, քիչ հավանական է, գործուն աջակցություն ստանա ՆԱՏՕ-ի կողմից, սոցիալ-տնտեսական և ներքաղաքական անկայության ներկա պայմաններում, ի վիճակի չէ փոխել իրերի դասավորվածությունը հօգուտ իրեն։ Սա գոնե ներկա փուլում կկաշկանդի Ուկրաինային հակամարտությունը թեժացնելու մտադրություններում, սահմանափակելով վերջինիս միայն միջազգային բարձր ամբիոններից ՌԴ-ի հասցեին հնչող քաղաքական մեղադրանքներով։

Գալով Արցախյան հակամարտությանը, նկատենք, որ ՌԴ-ն նախընտրում է ոչ թե աջակցել Հայաստանին, որպես ԼՂՀ-ի անվտանգության երաշխավոր, այլ հավասարապես զինելով հակամարտող կողմերին, ապակայունացնել իրավիճակն այստեղ՝ փորձելով Հայաստանի զատ վերահսկողություն ունենալ նաև Թուրքիայի ազդեցության տակ գտնվող Ադրբեջանի վրա։ Չնայած ռուս փորձագիտական որոշ շերտերի արտահայտած այն համոզմունքին՝  թե քառօրյա պատերազմը Թուրքիայի միջոցով, ռուսական սահմանների մոտ թեժ կետեր ստեղծելու ՆԱՏՕ-ի հերթական փորձն է, այնուամենայնիվ, հաշվի առնելով ՌԴ-ի՝ Ադրբեջանին զինելու և վերջինիս ռազմավարական գործընկեր համարելու միտումները ցույց են տալիս, որ ՌԴ-ն կիրատռում է երկակի չափանիշներ Ղրիմի և Ղարաբաղի հակամարտություններում։

Ինչպես ամբողջ աշխարհի այնպես էլ, ՌԴ-ի համար ազգերի ինքնորոշման սկզբունքը նմանօրինակ հակամարտութուններում կարևորվում է այնքանով, որքանով, որ այն համապատասխանում է ինչ-ինչ պետությունների հետաքրքրություններին։ Կոսովոյի անկախությունն ամրագրվեց ԱՄՆ-ի կողմից՝ չարժանանալով ՌԴ-ի աջակցությանը, հակառակն եղավ Ղրիմի դեպքում։ Սակայն եթե վերոհիշյալ հակամարտությունները դե ֆակտո և դե յուրե լուծվել են, ապա Արցախի դեպքում, հայկական կողմը դեռևս երկար ստիպված կլինի պատերազմել ինքնորոշման սզբունքի վերջնական հաղթանակի համար։

Նանե Մանասյան

BlogNews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին