▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիտա Սարգսյանը և Տարոն Մարգարյանը` ներառական կրթության համար նախատեսված հատվածի բացմանը

Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին ներկա են գտնվել Երևանի թիվ 92 մանկապարտեզում ներառական կրթություն ապահովելու համար ձևավորված հատվածի հանդիսավոր բացմանը:

«Իսկապես գնահատանքի է արժանի բոլոր այն պետական ու միջազգային կառույցների հետևողական աշխատանքն ու հաջողված համագործակցությունը, ինչի շնորհիվ մենք այսօր հնարավորություն ունեցանք մայրաքաղաքում բացել նմանատիպ կենտրոն՝ ապահովված անհրաժեշտ բոլոր պայմաններով: Մեր փոքրիկներն իրենց հասակակիցների միջավայրում լիարժեք ինտեգրման հնարավորություն պետք է ունենան,և մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի Երևանում կարողնանք ստեղծել ներառական կրթության մի քանի նմանատիպ կենտրոններ: Համոզված եմ՝ այս ծրագիրը լինելու է շարունակական, և մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել դրա կյանքի կոչմանը»: 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին