▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի քաղաքացիները չեն կարողանում մարել վարկերը

ԼՂՀ կառավարության մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն իր անձնական կայքում գրել է.

Քառօրյա պատերազմը զգալի ազդեցություն է գործել նաև Արցախի տնտեսության վրա՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի կերպով: Անուղղակի ազդեցություններից մեկը պայմանավորված է մասնակի զորահավաքի արդյունքում առաջնագիծ մեկնած՝ հատկապես մասնավոր հատվածի աշխատողների վարկերի սպասարկման հետ: Մասնավորապես, տեղեկություններ կան, որ որոշ բանկեր այս ամսվա ընթացքում քաղաքացիներից պահանջել են բնականոն սպասարկել վարկերը, այնինչ այդ քաղաքացիների մի մասը գտնվում են առաջնագծում և, աշխատանքը թողնելու պատճառով, ամսվա ընթացքում գրեթե եկամուտ չեն ունեցել:

Այս խնդիրները գիտակցելով՝ կառավարությունն այժմ բանակցություններ է տանում Արցախում ներկայացված բանկերի ղեկավարության հետ, որպեսզի ապրիլի ընթացքում առաջացած տույժ-տուգանքները վերանայվեն, և հատկապես մասնավոր հատվածում աշխատող ու այս օրերին առաջնագծում կանգնած քաղաքացիները խնդիրներ չունենան իրենց վարկերի սպասարկման հետ: Մոտակա օրերին ավելի մանրամասն կտեղեկացնենք վերջնական լուծումների մասին, սակայն հավաստիացնում եմ, որ կառավարությունն առավելագույնը կանի մեր դիրքապահ տղաների համար: Հուսամ՝ բանկերը ևս գիտակցում են դիրքապահների գործի կարևորությունը և համապատասխան կերպով կընդառաջեն նրանց:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին