▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտոբուսի պայթյունից տուժած 5 վիրավորների ապաքինումը` բժիշկների ուշադրության կենտրոնում

Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած 5 քաղաքացի է շարունակում բուժումը հիվանդանոցային պայմաններում: Երեք բժշկական հաստատություններում էլ մասնագետները քայլեր են ձեռնարկում վիրավորների առողջական վիճակի բարելավման ուղղությամբ: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը գնահատվում է կայուն:

Վնասվածքաբանների, պլաստիկ և միկրովիրաբույժների մասնկացությամբ կատարվում է վերքերի մշակում ժամանակակից մեթոդով, շարունակվում է բազմապրոֆիլային բուժումը: Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտուտում բուժվող 37-ամյա հղի կնոջ վիճակը գնահատվում է բավարար: Շարունակվում են նեղ մասնագիտական խորհրդատվությունները:

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժվում է պայթյունից տուժած 3 քաղաքացի: Նրանց վիճակը  նույնպես բժիշկների գնահատմամբ` բավարար է, առկա է դրական տեղաշարժ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին