▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերմինե Նաղդալյանը՝ադրբեջանական մամուլի աստղ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մի փոքր ուշացումով,բայց ադրբեջանական մամուլը ևս անդրադարձավ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի Arminfo-ին տված հարցազրույցին՝Արցախը շրջապատող "բուֆերային տարածքներին"՝մեզ համար "չպետքական" հողերին,որը տիկին Նաղդալյանը պատրաստ է հետ վերադարձնել Բաքվին՝Արցախի անկախության դիմաց...Այս հարցազրույցը ադրբեջանցիները ներկայացնում են որպես ՀՀ իշխանությունների կողմից այն փաստի ընդունում,որ Երևանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները...
Կան գործիչներ,որոնք ավելի լավ կլինի միշտ լռեն...Դրանք են՝"ռսի լծի տակ" ապրել գերադասող Մհեր Սեդրակյանը,Պերմյակովին "ցմահ մահապատժի" ենթարկող Գալուստ Սահակյանը և այլն...Այս "դասարանից" է նաև Հերմինե Նաղդալյանը,որը ՌԴ վաղամեռիկ նախկին վարչապետ Վ.Չերնոմիրդինի նման ուզում է "լավն" անել,բայց նրա մոտ ստացվում է "ինչպես միշտ"՝այսինքն՝ վատ կամ շատ ՎԱՏ...Լռակյաց դիվանագիտության և "գրուպպովոյ" սելֆիների սիրահար Հ.Նաղդալյանի մոտ միայն մի բան է շատ լավ ստացվում՝վիրավորվելը և նեղանալը...

Գագիկ  Համբարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին