▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գողացել էին Արցախի օգնության համար նախատեսված գումարը

Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 23-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 05.30-ից 06.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով /1-ին հարկ/`  «Սոս Սարգսյանի» անվան Համազգային թատրոնից գողացել են գումար, 2 դյուրակիր համակարգիչ և կիթառ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ապրիլի 29-ին, հիշյալ հանցանքը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկվել 1995 թ. ծնված Գոռ Մ.-ն, 1994 թ. ծնված Հայկ Ս.-ն և 1995 թ. ծնված Բաբկեն Շ.-ն:

Խուզարկությամբ Հայկ Ս.-ի բնակարանում հայտնաբերվել են իրեղեն ապացույց հանդիսացող  դյուրակիր 2 համակարգիչները:

Ըստ տարածված լուրերի՝ այդ գումարը նախատեսված է եղել Արցախի օգնության համար: Սակայն ավելի ուշ՝  Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրենը հերքել է այդ տեղեկատվությունը:


Լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն այդ գումար եղել է Արցախին օգնության համար: Ավելի ուշ սակայն Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրենը հերքել է այդ տեղեկատվությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/523115/

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին