▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդրում ենք՝ դադարեցնել պատերազմը

Հայաստանում մեկնարկել է «Խաղաղություն Մոլորակին» նախագիծը:

«Հիմքում խաղաղություն տարածելն է: Այս փուլում մասնակցում են Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Լեհաստանը: Ուստի, արդեն մեր երկրում են Լեհաստանի Խուրտովնիա հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Յուստինա Դյուման և Մոլդովայի «Ռապսոդիա» մանկապատանեկան երգչախմբի խմբավար և գեղարվեստական ղեկավար՝ Նատալյա Բարաբանշիկովան,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա ՀԿ Նախագահ (նախագծի կազմակերպիչ) Քրիստինե Շերոյանը:

«Մենք ցանկանում ենք խնդրել մարդկանց՝ դադարեցնե՛լ պատերազմները: Եկե՛ք միասին երգենք, քանի որ տարածված կարծիք կա, երբ երգում են միասին, ապա չեն կրակում»,- նկատեց  Յուստինա Դյուման:

Նախագիծն իր մեջ ներառում է երգչախմբային համերգներ, տարբեր ազգային երաժշտության թեմաներով համատեղ բաց դասեր և խմբավարների ու երգչախմբի երգիչների միջև փորձերի փոխանակումներ: 

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին