▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆինանս չկա, ոչ մի բան չկա, բա չդժգոհե՞մ. Աստղադիտարանում գիրք չեն ստանում

Տարիներ առաջ գրադարանները շատերի համար երկրորդ տուն են եղել: Թե՛ ուսանողները, թե դասախոսները և թե սովորական քաղաքացիները ժամեր են անցկացրել այնտեղ՝ երբեմն մոռանալով, որ դռներն արդեն փակում են:

Արդեն գրեթե չփակվող Բյուրականի Աստղադիտարանի գրադարանի դուռը քչերն են բացում, պատճառը ոչ թե կարդալ չսիրելն ու հետաքրքրված չլինելն է, այլ՝  ժամանակակից մասնագիտական գրականության պակասը:

1962 թվականից մինչ օրս Աստղադիտարանի գրադարանում աշխատող տիկին Ջուլիետան հիշում է՝ Աստղադիտարանում շատ լավ գականություն կար: ԽՍՀՄ բոլոր երկրներից ուսանողները, հատկապես նրանք, ովքեր թեզ էին պաշտպանելու, գալիս էին մեզ մոտ.

«Գրադարանում առկա է շուրջ 1 միլիոն գիրք՝ ամսագրերի հետ միասին: Ժամանակին փոխանակման կարգով էլ ենք գրքեր ստացել, այստեղից մերոնք են ուղարկել, այնտեղից՝ նրանք, իսկ հիմա…Հիմիկվա մասին չեմ ցանականում խոսել, միայն վատը կարող եմ ասել: 20 տարուց ավել է՝ գիրք չենք ստանում, բա չդժգոհե՞մ: Ֆինանս չկա, ոչ մի բան չկա, մարդիկ էլ, խնդրեմ, աստղագետ են, ժամանակակից գրականությունից ինտերնետից են օգտվում, այն էլ՝ բոլոր լավագույն ուսումնասիրությունները 2 տարի փակ են, հասանելի չեն: Ինչ էլ որ կա՝ փողով է: Ընթերցողները գրեթե չեն գալիս, որովհետև նոր գրականություն չկա: Օրը երևի 1-2 հոգի մտնի՝ անցած ամսագրերից կամ գրքերից օգտվելու համար: 1960-70-ական թթ.ունեինք 220 ընթերցող, հիմա՝ մոտ 60: Այ այստեղ,  որ ես նստած եմ, ԳԱԱ-ն  միջազգային մի ծրագիր է կատարում, որով աշխարհի ամբողջ գրականությունն հավաքվում է այնտեղ: Այսինքն՝ որտեղ ինչ գիրք կա: Այդպես տեղեկանում ես, թե աշխարհի որ գրադարանում կա այդ գրքից: 3 տարի է այս աշխատանքն ենք կատարում, մի 3 տարի էլ կկատարենք»,-նեղսրտեց տիկինը:

Նշենք, որ Աստղադիտարանի գրադարանը 3 անգամ բաժանվել է: Երբ որ ստեղծվել է ռադիոֆիզիկայի ինստիտուտը, նա իր բաժին գրականությունը տարել է, իսկ երբ ստեղծվել է Գառնիի ինստիտուտը, աստղագիտական գրականության կեսը, հատկապես նրանք, որ 2 օրինակից էին, տվել են նրանց,  շատ գրականություն են տվել նաև Ֆիզիկայի ինստիտուտին:

Անի Կարապետյան

Կարդացեք նաև՝ Դիտակի մասերը 60-70-ականների էին ու կարելի էր միայն թանգարաններում տեսնել

37,500 թիթեղ կթվայնացնեն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին