▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս հողը չի վաճառվում ու չի փոխանակվում, առավել ևս` չի զիջվում

Ապրիլի 2-ից հետո այս հողի տերը զինվորն է:

Արցախյան ազատամարտ: Բանակցություններ: Լարված իրավիճակ 20 և ավել տարիների ընթացքում: Հրադադարի անվան տակ լիքը զոհեր: Ապրիլի 2-ի լուսաբաց: Այս հողը կնքվեց հայ զինվորի անունով: Այսուհետ ոչ մի բանակցություն , ոչ մի խոստում ու հանդուրժում : Սա զինվորի հողն է: Այս հողի համար կռվել են շարքային զինվորները, կռվել են լեյտենանտները, մաորները , փոխգնդապետները, գնդապետները ու գեներալները: Այս հողը ժամկետային ու պահեստազորի զինվորներին է: Արցախի հարցը պետք է քննարկվի բացառապես զինվորի հետ , ոչ մի պաշտոնյա իրավունք չունի ամբիոններից կանգնած հայտարարություններ անի , հող հանձնի կամ էլ չգիտեմ ինչեր խոսա: Այս հողի համար արյուն է թափվել ու այդ արյունը այս հողի տերն է:
Այս հողը չի վաճառվում ու չի փոխանակվում, առավել ևս չի զիջվում: 

 

 

Աշոտ Ասատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին