▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ մոտ քանի քանիսն են արժանացել մարտական պարգևի՝ առանց մեկ մարտի անգամ մասնակցելու

 

Իսկ դուք գիտեք, որ ԱՄՆ ծովակալ Ջերեմի Մայքլ Բուրդան (Jeremy Michael Boorda) 1996թ. մայիսի 16-ին ինքնասպանություն գործեց զուտ այն բանի համար, որ կասկածներ կային, ընդամնեը կասկածներ, թե նա իրավունք չունի կրծքին կրելու Marine Corps Achievement մեդալը:

Այո, տարբեր են պատկերացումները սպայական պատվի մասին:

Իսկ մեզ մոտ քանի քանիսն են արժանացել մարտական պարգևի՝ առանց մեկ մարտի անգամ մասնակցելու ու զինվորական ծառայության:

 

Իսկ դուք գիտեք, որ Իսրայելի բանակում գեներալներին շքանաշաններով չեն պարգևատրում՝ միայն զինվորներին և կրտսեր հրամանտարական կազմը: Համարվում է, որ միայն նրանք են վտանգում իրենց կյանքը, իսկ գեներալները անում են իրենց աշխատանքը:

Արա Պապյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին