▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «Kia Sonata»-ն. կա 6 զոհ, 1 վիրավոր

Մայիսի 1-ին, ժամը 22.42-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհին` Ծովակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր և տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Վարդենիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 27-րդ կմ-ին բախվել են «Mercedes C220» մակնիշի 15 LO 370 և «Kia Sonata» մակնիշի 198 LO 61 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes C220» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, 2 ուղևորները, «Kia Sonata» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 2 ուղևորները զոհվել են: «Kia Sonata»-ի ևս մեկ ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիս քաղաքի ԲԿ:

mes.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին