▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱՐ»-ի լուրերի տնօրեն Ալիկ Հակոբյանը մեկնում է մշտական բնակության Կանադա

 

Ըստ տեղեկությունների` «ԱՐ»  հեռուստաընկերության լուրերի տնօրեն Ալիկ Հակոբյանը մեկնում է մշտական բնակության Կանադա: Վերջինիս իր պաշտոնում փոխարինելու է նրա տեղակալը` Եվա Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ օրերս Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացել  է Նունե Սիմոնյանն ընդդեմ «ԱՐ» հեռուստաընկերության առաջին դատական նիստը: Լրագրող Նունե Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել նախկին գործատուի դեմ` պահանջելով վերականգնել իրեն նախկին աշխատանքում ու վճարել հարկադիր պարապուրդի դիմաց:

Ըստ դատարանում ներկայացված նյութերի` «ԱՐ» հեռուստաընկերության սեփականատերը 2014 թվականի փետրվարին Նունե Սիմոնյանին` որպես լավագույն աշխատողի, 8 միլիոն ՀՀ դրամի փոխառություն է տրամադրել «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող «Հոնդա սերվիս» ընկերությունից ավտոմեքենա ձեռք բերելու համար:

Մեկ տարի անց, սակայն, սեփականատերը պահանջել է վերադարձնել ավտոմեքենան, հրաժարվել դրա դիմաց իր աշխատավարձից ամեն ամիս վճարված ընդհանուր 2.5 մլն դրամից և աշխատանքից ազատվելու դիմում գրել։

Արդյունքում տնօրենի հրամանով նրա նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժ, իսկ մեկ օր անց` 2016թ.-ի փետրվարի 19-ին, աշխատանքային պայմանագիրը լուծվել է։

Նունե Սիմոնյանը դատական կարգով պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից հեռացնելու հրամանը, վերականգնել իրեն նախկին աշխատանքում և հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձի չափով գումար բռնագանձել գործատուից։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին