▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծրուն Հովհաննիսյանը` զինծառայողների սերմնաբջիջների բանկ պահելու նախագծի մասին

Armlur.am-ը գրում է.

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր ՀՀ կառավարությանն է ներկայացրել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծ: Նա, մասնավորապես, առաջարկում է զորակոչվող զինծառայողների սերմնաբջիջների բանկ պահել` նրանց ժառանգների շարունակականությունն ապահովելու համար: Նախագծում նշված է. «Պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սեռաբջիջների պահպանության բանկում»:

ArmLur.am-ը կապ հաստատեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ՝ պարզելու, թե ինչ է մտածում այս նախագծի վերաբերյալ: ՊՆ խոսնակը կարծում է, որ ներկայացված առաջարկը բավականին հետաքրքիր է: «Պետք է մտածել: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ կարելի է մեր բժիշկների, մասնագետների հետ քննարկել դա»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին