▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ ապագա մայրիկները գերազանցում են նորաձևությամբ

 

Յուրաքանչյուր կին ունի իր սեփական անհատականությունը ու յուրահատկությունը, նա ցանկանում է և կարող է գրավիչ լինել կյանքի բոլոր փուլերում, իսկ հղիության ընթացքում հատկապես: Խնամքով հավաքած մազերը, թեթև դիմահարդարումը, խնամված ձեռքեր և եղունգները, համապատասխան հագուստ և կոշիկ գումարած բարձր տրամադրություն և շլացնող ժպիտ`այս ամենը անհրաժեշտ են այս շրջանում” Կինը հղիության առաջին իսկ օրվանից պետք է խուսափի սեղմող հագուստ կրելուց. ցանկալի է, որ այն լինի ոչ թե սինթետիկ, այլ բնական նյութերից, օրինակ` բամբակից, որի փափկությունը և` հաճելի է, և` օգտակար: Բամբակից հագուստը չի պարունակում սինթետիկ նյութեր, ինչը հնարավորություն կտա խուսափել ալերգիայի անցանկալի հետևանքներից:

Արտասահմանյան մի շարք դիզայներներ ևհղիների նորաձեւության համաշխարհային մեծության առաջատարներ, ինչպես, ասենք, Լոռա Էշլին, Ավենյու դե Բեբեն, Դիանա Ամլին, շարունակում են մտածել տարբերակներ` կնոջը գեղեցկացնելու համար: Նրանցից շատերն առաջարկում են հղի կանանց` հունական ոճով կարված հագուստ: Այն հնարավորություն է տալիս օգտագործելու թափանցիկ կտորներ, որոնք հետաքրքիր կերպով կթաքցնեն որովայնի հատվածը, միաժամանակ կհաղորդեն կանացիություն:

Տձև և շատ լայն հագուստը անցյալում է և այսօր հղի կանանց զգեստների անսահման ընտրությունը կօգնի յուրաքանչյուր կնոջը գտնել իր ոճը: Հագուստի բազմազան ոճերը, կտորեղենի ձևերը, գունային գամման անտարբեր չեն թողնի ոչ մի կնոջ: Դուք կարող եք հմայիչ տեսք ունենալ ցանկացած հագուստով`նեղ զգեստներից մինչև ազատ մոդելները, կլասիկ հագուստից մինչև նորություններ մոդեռն ոճի մեջ, բաց գույներից մինչև վառ գույները: Նորաձևության հետ անընդհատ թարմացվում է ապագա մայրիկների “զգեստապահարանը”:

Հղիության ընթացքում մնալ վառ, նորաձև և նրբաճաշակ կօգնեն աքսեսուարները: Օրիգինալ գլխաշորերը, շարֆերը, գլխարկները, պայուսակները, ձեռնոցները և զարդերը կլրացնեն ցանկացած զգեստ: Բացառությունն են կազմում միայն գոտիները, որոնք հղիության 8-10 շաբաթներից սկսած խորհուրդ չի տրվում կրել: Երևակայեք և աննկատ չեք մնա:

Նյութը՝ orer.am-ի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին