▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոմանդոսը հանդիպել է գեներալների ու փորձագետների հետ. հայտարարությամբ հանդես կգան

armtimes.com-ը գրում է. երեկվանից մեկնարկել են գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) հանդիպումները պաշտոնաթող գեներալների եւ ռազմական փորձագետների հետ, որոնք Հայաստան են ժամանել Արկադի Տեր-Թադևոսյանի կոչով: Այդ հանդիպումների ժամանակ քննարկվել է Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ շրջանների իրավիճակը, որոշվել է  ստեղծել աշխատանքային մարմին, որը կհամակարգի հետագա աշխատանքները:

Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց գեներալ-մայորը: «Հա, հա, հանդիպել ենք: Եղել է նման բան, բայց չեմ կարող մանրամասներ հայտնել: Հասկանալի է, որ հետաքրքիր է, բայց խնդրում եմ սպասեք»,- ասաց Տեր-Թադեւոսյանը: Նա հրաժարվեց հայտնել, թե ովքեր են մասնակցում հանդիպումներին, որտեղ է այն անցկացվում եւ առաջիկայում ինչ պլաններ ունեն: «Առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ»,- ասաց Տեր-Թադեւոսյանը:

Ինչպես տեղեկացրել էինք՝ ապրիլի 10-ին Ստեփանակերտում գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը հանդես էր եկել կոչով, որի նպատակն էր համախմբել բարձրաստիճան սպաներին ու փորձագետներին եւ նրանց միջոցով ռազմական-ուսումնական կենտրոններում համապատասխան գիտելիքներ փոխանցել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են զինվորագրվել հայոց բանակին:

Մեզ հետ զրույցում Տեր-Թադեւոսյանն ասել էր, որ համախմբվելու իր կոչին բազմաթիվ ազատամարտիկներ են արձագանքել, սակայն եկել է պահը, որ ընտրվեն նրանք, ովքեր կարող են կոնկրետ այս գործում ներդրում ունենալ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին