▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետական եկամուտների կոմիտեի պարզաբանումը

Պարզաբանում

Վերջին օրերին պարբերական բնույթ են ստացել սոցիալական ցանցերում տարատեսակ մեկնաբանություններն ու քննարկումներն այն մասին, որ իբրև թե Արցախին օգնելու նպատակով ապրանքների ներկրման ժամանակ մաքսային ծառայողները խոչընդոտներ են ստեղծում դրանց տեղափոխման հետ կապված հարցերում:

Տեղեկատվությունը նաև տեղադրվում է տարբեր լրատվական կայքերում` ձևավորելով թյուր կարծիք զգայուն խնդրի շուրջ կոմիտեի աշխատանքի մասին: Այսպես, ապրիլի 30-ին «Operativ.am»-ում հրապարակված այդպիսի հերթական «փաստի» վերաբերյալ արդեն իսկ արձագանքել ենք` ներկայացնելով, որ այն իսկական ապատեղեկատվություն է և չի արտացոլում իրականությունը. ապրիլի 1-ից մինչ օրս հրապարակման մեջ նշված դեպքի մասին հիշեցնող ոչ մի տվյալ առկա չէ, այսինքն` նման փաստ չկա:

Հաշվի առնելով նմանատիպ «լուրերի» քանակը` առաջարկում ենք մեր գործընկերներին, նախքան դրանց անդրադառնալը կամ դրանց շուրջ վերլուծություններ ու եզրահանգումներ կատարելը, ճշտել ներկայացվող «փաստերի» իսկությունը Պետական եկամուտների կոմիտեի հետ:

Հավաստիացնում ենք, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները կիսում են առաջնագծին տրամադրվող աջակցության գործում մեր բոլոր հայրենակիցների սրտացավությունն ու պատրաստակամությունը, և կարիք չկա չճշգրտված մեկնաբանությունների հիման վրա սխալ եզրահանգումներ կատարելով ստվեր նետել համակարգի աշխատանքի վրա: Միաժամանակ Պետական եկամուտների կոմիտեն դիմում է մեր համաքաղաքացիներին` օգնության նպատակով ներմուծումների վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ և տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև ձևակերպումների հետ կապված հարցերին արագ լուծումներ գտնելու համար զանգահարել Հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն` 060 54 44 44 հեռախոսահամարով:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին