▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրեխես հայկական հողը կպաշտպանե, բայց իրա մերը էդ հողի վրա տուն չունի

Asparez.am-ը գրում է.

Կրկին Գյումրու Ավտոկայան տնակային թաղամասում էի, կողք-կողքի շարված բազմաթիվ կիսախարխուլ ու մռայլ տնակներով շրջապատված ու խճճված ճանապարհներով հասնում եմ 104/073 տնակ. անմխիթար ու անբավարար նույն պայմանները, ինչպես Գյումրու հազարավոր տնակներում է:

Մռայլ ու կիսախարխուլ տնակ, որի բարձրությունը չի հասնում 2 մետրի, մութ ու գորշ պատերը՝ առաջին իսկ րոպեներից ճնշող ազդեցություն են թողնում։ Սենյակի մի անկյունում վառարաններ են, որոնք փոքրացնում են տնակի՝ առանց այն էլ փոքր տարածքը։ Ամեն անկյունում անձրեւի կաթոցների թողած հետքերն են ու դրանցից պաշտպանվելու համար նախատեսված դույլերը։ Հատակն ամբողջությամբ քայքայված ու խարխուլ է, որը առնետների մշտական կացարան է դարձել։

Ուշադրությունս գրավեց անկյունում դրված էլեկտրական վառարանը, որը վաղուց կորցրել է իր նշանակությունը: Այն տիկին Անահիտի համար արդեն որպես սրբիչների պահարան է ծառայում։

-Մարդիկ մեջը խմորեղեն կթխեն, իսկ ես շոր կդնեմ,-կատակով ասում է նա։

 

Այս տնակում արդեն 2 տարի է, ինչ տիկին Անահիտը բնակվում է իր 2 որդիների հետ, մեծ տղան այժմ ծառայում է հայկական զիված ուժերում, իսկ մյուսը ընդամենը 2 ամսից է զորակոչվելու հայկական բանակ, միանալու ավագ եղբորը։

Տիկին Անահիտը միայնակ մայր է, 2002 թվականին ամուսինը մահացել է սիրտ-թոքային անբավարարությունից։ Ընտանիքի միակ եկամուտը, ինչպես ասում է տիկին Անահիտը, միայնակ մոր նպաստն ու թոշակն են, ամեն ամիս ընդամենը 33 հազար դրամ, որը նույն պահին էլ սպառվում է` կոմունալ ծախսերի, պարտքերի ու վարկերի պատճառով, երբեմն չի էլ բավարարում: Խանութներում կուտակված պարտքերի պատճառով սնունդ դժվարությամբ են ձեռք բերում, սոված օրերն էլ քիչ չեն եղել։ Օգնողներ չունեն, միակ օգնությունը, ըստ տիկին Անահիտի, «Շիրակ կենտրոնի» կողմից տրամադրված վառելափայտն է եղել, այն էլ` մի ամիս է բավարարել։

Տիկին Անահիտը աշխատանք չունի, ուր էլ դիմում է` տարիքն են պատճառաբանում ու չեն ընդունում աշխատանքի, ժամանակին տարբեր հիմնարկներում հավաքարար է աշխատել, դաշտերում՝ բանվոր, հիմա առողջությունն էլ չի ներում։ Բարձր զարկերակային ճնշումն ու սրտի հիվանդությունը հանգիստ չեն տալիս, դեղերի մասին չի էլ մտածում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին