▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բթացել ենք...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

«Պատերազմը, ինչպես և մեր երկրի զարգացումը վիժեցնող այլ չարիքներ՝ կոռուպցիան, տգիտությունը, պետությունը տնավարի մեթոդներով կառավարելը, ծանոթ-բարեկամին լավություն անելով՝ պետության վնասելը, կեղծ արժեքները և արդարադատության բացակայությունը, ոչ մի տեղ էլ չէին կորել, չէին ընդհատվել այս 25 տարվա ընթացքում: Պարզապես մենք սովորել ենք այդ երևույթների հետ ապրել, հաշտվել ենք դրանց գոյության հետ, բթացել ենք, դարձել ենք անընկալունակ չարիքի հանդեպ: 
Մենք այնքան ենք շեղվել իրականության ադեկվատ ընկալումից, որ նախկին վատ երևույթները որպես նորմա ենք ընկալում, նախկին նորմալ երևույթները՝ որպես դրական, իսկ դրականները՝ արդեն որպես հրաշք: Վատ սովորող ուսանողն արդեն նորմա է, լավ սովորողը՝ բացառություն, հակահասարակական հերթական օրենքը՝ նորմա, բարեկեցությանը նպաստող օրենքը՝ բացառություն, հարուստ պաշտոնյան՝ նորմա, կաշառք չվերցնող պաշտոնյան՝ ոչ թե նորմա, այլ բացառություն»:


Մովսես Դեմիրճյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին