▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրհնյալ լինի ծնունդդ, մեր զինվոր որդի

Ծննդյան տոն…

Օրհնյալ լինի ծնունդդ, Նշա՜ն Հակոբյան , մեր զինվոր որդի:

Հայոց բանակի պանծալի զավակ, դու շարունակելու ես հզորացնել եւ սրբորեն պաշտպանել մեր ազգային բանակի փառապանծ ավանդույթները:

Սիրելի՛ Նշան, եղիր առողջ, հպարտ ու երջանիկ:

Աննահանջ շարունակիր քո վեհ առաքելությունը` ի շահ մեր հզոր բանակի:

… Ես ու մեր Հայաստանը ապահով ենք, ու դա քո ու մնացած զինվորների շնորհիվ է: Թող հավերժ խաղաղություն լինի մեր հողում, ու հայ զինվորն էլ միշտ եւ բոլոր ժամանակներում լինի խաղաղ օրերի տերն ու պաշտպանը:

Թող իրականություն դառնան քո բոլոր լուսավոր իղձերն ու երազանքները: Ծնունդդ շնորհավոր, հա՛յ զինվոր, եւ բարի վերադարձ:

 Լավագույն բարեմաղթանքներով՝ Լիլիթ Համբարձումյան և բոլոր հարազատներ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին