▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզենք, թե չուզենք՝ առջևում մեծ և արյունալի պատերազմ է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

«Ադրբեջանական զորքերի տեղաշարժը, անընդհատ ռազմադադարի խախտումը, այդ երկրի իշխանությունների հռետորիկան ցույց է տալիս, որ ուզենք, թե չուզենք՝ առջևում մեծ և արյունալի պատերազմ է: Պատերազմ, որտեղ այլևս կվճռվի մեր բոլորիս հետագա ճակատագիրը, պատերազմ, որ լինելու է հստակ հաղթող և հստակ պարտվող: Այս պատերազմն իրականում մեզ պարտադրվում է, այս պատերազմը մենք չենք սկսի, սակայն Աստծո կամոք մենք կավարտենք՝ Հաղթանակով: 

Վերջին մեկ ամիսը ցույց տվեց, որ մենք որևիցե երկրի վրա հույս չպետք է դնենք, արդարությունը միշտ էլ կանգնում է հաղթողի կողքին: Այս աշխարհում մենք դաշնակից չունենք, այս աշխարհում մենք հովանավորներ չունենք, մեր մայրերի, քույրերի, մեր Հայրենիքի միակ անվտանգության երաշխիքն այս պահին սահմանը պահող հայ զինվորն ու սպան է, հայ կամավորականը: Պատերազմական այս իրավիճակում Հայաստանի քաղաքական էլիտան ուղղակի դատապարտված է միասնականության, իսկ իշխանություններն էլ պետք է դասեր քաղեն քառօրյա պատերազմից և հենվեն հողը պահողի, այլ ոչ թե այդ հողը պահողին գռփողի, շահագործողի ու թալանողի վրա: 
Հիմա կաշառք վերցնողը դավաճան է, հիմա բանակի օգնությունն ուտողը դավաճան է, հիմա բյուջեն լափողը դավաճան է: Շատ ավելի վտանգավոր թշնամի, քան սահմանից այն կողմ կանգնած թուրքը: Այս գիտակցությունը պետք է ուղեկցի բոլորիս առաջիկա ծանր օրերին: Սին հույսեր չունենանք, թե ամեն ինչ վերջացավ: Ամեն ինչ դեռ նոր է սկսվում...»:


Նարեկ Գալստյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին