▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ մեծ-մեծ գոռացողներն ի՞նչ են արել Արցախի ինքնորոշման համար. Հերմինե Նաղդալյան

Armlur.am-ը գրում է. «Դուք ստեղ որտեղ տեսաք դավաճանություն, դուք ստեղ որտեղ տեսաք այն հանցագործությունները, որի համար պետք է հրաժարական տալ պետական բարձր պաշտոնից»,-այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ցույց տալով այն հարցազրույցի տեսագրությունը, որի պատճառով քննադատության արժանացավ: Նա ընդգծեց, որ այսքան տարիների ընթացքում իրենց նպատակը եղել է Արցախի ինքնորոշմանը հասնելը: «Հիմա այդ մեծ-մեծ գոռացողներն այս 20-25 տարիների ընթացքում ինչ են արել Արցախի ինքնորոշման համար: Ոչ մի դավաճանական քայլ այստեղ չկա և մեր խնդիրը ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումն է», – նշեց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին