▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂՀ անկախ պետություն է, և պետք է հասնել նրա միջազգային ճանաչման

ԼՂՀ անկախությունը ճանաչել-չճանաչելու հարցը հնարավոր է քննարկել միայն այն դեպքում, եթե հստակ պատկերացում կա, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում հասնել ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորմանը։ Պարզ ասած, տվյալ քայլի քննարկումն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե կարգավորման ճանապարհը սկզբից մինչեւ վերջ նախանշված է։
Այժմ գոյություն չունի նման պատկերացում և հարցերն ավելի շատ են քան պատասխանները։
ԼՂՀ ճանաչումը չպետք է լինի ինքնանպատակ և էմոցիոնալ հողի վրա։ Սա պաթոսային հայրենասիրություն չէ, այլ քաղաքականություն, որտեղ ներգրավված են գերտերություններ։
ԼՂՀ անկախ պետություն է և այո պետք է հասնել նրա միջազգային ճանաչման, սակայն արդյո՞ք ռազմաքաղաքական ղեկավարությունը հաշվարկել է ներկա իրավիճակում դրա առաջ բերած մարտահրավերներն ու դրանց լուծումները։

Գրիշա Աղաջանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին