▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատագրված տարածքների վերադարձին մի քանի պրիզմայով կարելի է նայել

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Ազատագրված տարածքների վերադարձին մի քանի պրիզմայով կարելի է նայել: 

1. Նյութական
Ոչ ՀՀ-ն, ոչ ԼՂՀ-ն բիզնես իմաստով ազատագրված տարածքներն օգտագործելով ավելի եկամուտ չեն ունեցել, քան դրանց ազատագրման համար կատարված յութական ծախսերն են: Էս իմաստով չի կարելի հանձնել: 

2. Բուֆերային գոտի: 
Ազատագրված տարածքները երբեք էդպիսին չեն դիտարկվել, քանզի զուտ աշխարհագրական առումով բնական սահմաններ չկան դրանցից դեպի արևմուտք: Այսինքն, անգամ էդպիսին դիտարկելու դեպքում, դրանց հանձնումն անթույլատրելի է:

3. Ազգային արժանապատվություն: 
Անվերջ կորցնողից մենք դարձանք ետ բերող ու բերածը պահող: Ետ բերելու ու պահելու համար մարդկային կյանքերով ենք վճարել: Եթե անգամ դատական, քուչի կռիվների, աթոռակռվի, բիզնես շահերի դեպքում Հայաստանում մարդկային կյանքը արժեք չունի, հայրենիք վերադարձնողի ու պահողի կյանքն ունի արժեք: 

4. Լավ գոնե տեսեք ում եք տալիս էդ հողերը: Ադրբեջանցո՞ւն: Այսինքն էս իմաստով էլ չի կարելի:

Աղասի Միքայելյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին