▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անակնկալ չի լինի, երբ մի օր լսենք, որ սրիկաները հաշվեհարդար են տեսել խիզախ պատգամավորների հետ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Թուրքիայի խորհրդարանում կատարվում է այն, ինչը կատարվում է Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներում: Տարբերությունը միայն նրանում է, որ խորհրդարանում զենք չի օգտագործվել:

Թուրքերը սադրել ու հարձակվել են հայի վրա՝ փորձելով վրեժխնդիր լինել ու աչք վախեցնել իր գործին գիտակ, խոսքի արժեքն իմացող ու անվախ Գարոյին: Թուրքիայի խորհրդարանում ուսյալ ավանակ թուրք պատգամավորները գործի են դրել բռունցքները, քանի որ հայ և քուրդ պատգամավորներն իրենց փաստարկներով հարուստ, ջախջախիչ ելույթներով Թուրքիային կանգնեցրել են փաստի առջև:

Խորհրդարանում առաջին անգամ փաստերով ներկայացվել է Հայոց ցեղասպանությունը, ներկայացվել Ջիզրեյի ու Շըրնաքի քուրդ բնակչության կոտորածը: Սա, անշուշտ, դուր չի եկել Էրդողանի վարչակազմին: Ինձ համար անակնկալ չի լինի, երբ մի օր լսենք, որ սրիկաները հաշվեհարդար են տեսել խիզախ պատգամավորների հետ:

Հույս ունեմ, որ Գարո Փայլանը՝ Հրանտ Դինքի դեպքը հաշվի առնելով, կմտածի իր անձնական ապահովության մասին:

Կիլիկիա Հայաստան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին