▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը պետք է դուրս գա անօգուտ և անիմաստ դավաճան կազմակերպությունների շարքից

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Եթե Հայաստանը ստիպված հանդուրժեց իբր եղբայրական Ռուսաստանի Դաշնության քաղաքական դավաճանությունը, որը ցավո՛ք սրտի մեջքից հարված էր Հայաստանի համար ապա ո՛չ մի կերպ չի կարելի հանդուրժել Ղազախստանի նախագահ` Նազարբաևի ստոր հայտարարությունները, որոնք մեղմ ասած անմիջական վիրավորանք էին Հայաստանի Հանրապետության համար։ Ցավալին այն է, որ այդքանից հետո Հայկական կողմը մասնակցեց ՀԱՊԿ-ի հերթական նիստին, որը չկայացավ Հայաստանում և այդքանով ևս մեկ հարված հասցվեց ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Հայաստանին։ Այսքան հարվածներ ստանալուց հետո և ոչինչ չանել` Հայաստանի կողմից առնվազն թուլության դրսևորում է, որը առիթ կդառնա մնացածի համար շարունակական բնույթի քաղաքական և դիվանագիտական հարվածների համար։ Ժամանակն է որպեսզի մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ունենա իր Ես-ը, ունենա ինքնասիրություն և արժանապատվություն, հերիք է դրսեևորել այնպիսի վարքագիծ` որի պատճառով մեր պետությանը անգամ հաշվի չեն առնում, ականջալուր չեն լինում մեր դիրքորոշումներին և դա գալիս է սխալ ու հանդուրժողական կեցվածքից։ Եթե մենք չենք ուզում մեզ հարգել, ապա ո՛չ մեկ մեզ չի հարգի։ Հայաստանը պետք է դուրս գա անօգուտ և անիմաստ դավաճան կազմակերպությունների շարքից, օրինակ` ՀԱՊԿ-ից Մաքսային միությունից և ադրբեջանական խավիյար լափած ու լափող, ադրբեջանական նավթ խմած ու հարբած պետությունների ներկայությամբ տարբեր կազմակերպություններից և պետք է ձերբազատվել կույր ու համր Մինսկի խմբի անգործունակ համանախագահներից։

Էմիլ Մարկոսյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին