▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդի կողմում գտնվող աղբի մասին քիչ խոսեք

Ի դեպ, տեղյակ ե՞ք, որ հրետանային կայանքների արկերի ու հրթիռների տնգլին չի՝ դիմացինը ադրբեջանական համազորային զինվորակա՞ն է, թուրքական բանակի ինստրուկտո՞ր է, «Յաշմա»-ի հատուկջոկատայի՞ն է, իսիս-իգիլ-վահաբմահաբական իսլամիստ ծայրահեղական է, թե՞ ինչ զիբիլ է: 
Հրթիռներն ու արկերը «սոցիալիստներ են». նրանք հավասարապես են «սիրում» բոլորին:

Էնպես որ, անհարգելի պանիկյոռներ, հակառակորդի կողմում գտնվող աղբի մասին քիչ խոսեք: Հատկապես, որ աչքներիդ են երևում: Եթե իհարկե ադրբեջանական զինված ուժերի շտաբի հերթական նիստից չեք հենց նոր եկել:
Հ.Գ. Բայց ինչ լավ է, որ դուք քիչ եք: Թե չէ զահլաներս կտանեք:
 

 

Արթուր Եղիազարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին