▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվի ու Երևանի պաշտոնական հայտարությունները բացահայտ պատերազմի նախապատրաստության մասին են

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մեկ դիտարկում Տավուշից: ԵԱՀԿ Մինսկի խմբի, եւ հատկապես Ռուսաստանի մասին: Բաքվի ու Երևանի պաշտոնական հայտարությունները բացահայտ պատերազմի նախապատրաստության մասին են: Այդ ամենը չափազանց բաց տեսնում ես սահմանին` երկու կողմից: Ու բոլորը սրա մասին գիտեն: Մինչ այժմ ընդամեը եղել է ԵԱՀԿ ԽՎ գործող նախագահի հայտարարությունը ուժի կիրառման անթույլատրելիության մասին: Եւ ուրիշ ոչինչ:

Մեր դաշնակից Ռուսաստանը, որ նախկինում մեզ համոզում էր, թե Ադրբեջանի հետ իր արածը սոսկ բիզնես է, ոչ մի ձեւ չի արձագանքում Ադրբեջանի ՊՆ նախարարության հաղորդագրություններին, որ Ռուսաստանից հենց նոր ստացած հրետանային համակարգերի ու այլ զորքերի կիրառմամբ զորավարժություններ է անում: Եւ ոչ մի հայտարարություն Կրեմլից: Որեւէ պահի ռազմական գործողությունների վերսկսելուց հետո նորից անբարոյականները ռուսական հեռուստաէկրաններից փոթորիկ են անելու պատերազմում թուրքական ականջների թեմայով, հավանաբար մտածելով, թե մենք չենք ֆիքսում իրենց լուռ համաձայնությունն այս ամենին: Իսկ թե ինչ դիվանագիտական քայեր է ձեռնարկում ՀՀ ԱԳՆ-ը միջազգային ատյաններին ակտիվացնելու ուղղությամբ, բացարձակ տեսանելի չէ:

Միայն Էդվարդ Նալբանդյանի ճամփորդությունների ու լեկցիաների մասին ենք լսում: Հերմինե խանումն էլ իր անմեղսունակ պատվիրակությամբ, բնականաբար, ոչ մի փաստաթուղթ չի ուղարկի իր եւ Իլհամի սիրեկան Ագրամունդոյին, որ Ադրբեջանը հերթական անգամ խախտում է յուր պարտավորությունը ԵԽ առջեւ /հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մասին/: Նույնը ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշ Գեղամյանը, ով ասում էր Ռագոզինի ասած փսլինքը ես չեմ այլ Հայաստանի ուրիշ հայեր:

 Եթե ձեր անգործության արդյունքում հերթական անգամ քաղաքական եղանակներով չկանխվի պատերազմը, իմացեք, որ մենք ենք ձեզ գյուլլելու, տականքներ: Դրա համար ժամանակ կգտնենք: Հլա ու մեկի քթից մի արյուն կաթի: 

Լրագրողներին էլ հորդորում եմ ակտիվ լինել` հարցումներ ուղարկել բոլոր համանախագահ երկրների նախագահների աշխատակազմեր (պեսկովներ, կիրբիներ ու այլք), ԱԳՆ-ներ, հայտարարություններ կորզել, նույնը արեք նաեւ Երեւանում նրանց դեսպանների հետ կապված: Նույնը միջազգային կառույցների քարտուղարություններ ու նախագահություններ: Բավական է ճառ ասողներին խոսեցնեք: Գործել է պետք:

Ստյոպա Սաֆարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին