▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը մի երկիր է, որտեղ երկրի պատմությունից սկսած մինչև հերոսներ հորինված են

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

«Ադրբեջանցիները շատ են նեղվել, որ Պաշտպանության բանակում կան զինծառայողներ, որոնցից յուրաքանչյուրը թշնամու մի քանի տանկ կամ ռազմական այլ տեխնիկա է կարողացել ոչնչացնել 4-օրյա պատերազմի ժամանակ:
Իրենք իրենց մխիթարելու համար փորձում են մեր հերոսների նման հերոսներ ունենալ իրենց բանակում՝ կրկին դիմելով իրենց հին «եթե չունենք, ուրեմն կհորինենք» մեթոդին: Այսօր հավաքել են մի խումբ լրագրողների և նրանց ներկայացրել մի «ռեմբոյի», որն իբր միայնակ 12 հայկական տանկ ու անվավոր ռազմական մեքենաներ է խոցել:
Սա շատ նման էր իրենց մեկ այլ «հերոսի» պատմությանը: Տարիներ առաջ, երբ մի դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ հայ ժամկետային զինծառայողը ոչնչացրեց Մուբարիզ անունով ադրբեջանցի հատուկջոկատայինին, վերջինիս Ադրբեջանում սարքեցին հերոս՝ ժողովրդին հավատացնելով, որ նա միայնակ 150-ից ավելի հայ զինվոր է սպանել:
Մի խոսքով՝ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ երկրի պատմությունից սկսած մինչև հերոսներ հորինված են»:


Կարեն Սահակյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին