▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զգո՛ւյշ եղեք.Ադրբեջանից մեծ քանակությամբ պտուղ-բանջարեղեն Վրաստանից Հայաստան է մտնում

«Եթե մենք «ոչ» ենք ասում թուրքական ապրանքին, ապա դրա տեսակը պետք է ունենանք Հայաստանում: Այսինքն, կամ տեղում պետք է արտադրենք, կամ այլ երկրից ներկրենք: Լսել եմ՝ շատերն ասում են, թե եկեք եվրոպական ապրանք ներկրենք: Եկե՛ք, եթե, իհարկե, դրանք եվրոպական են»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի»  նախագահ Մելիտա Հակոբյանը՝ հավելելով.

«Մենք պետք է ունենանք ձեռնարկություններ, որոնք նորմալ կկարողնան կարել կոստյումներ, զգեստներ և այլն, քանի որ առանց այն էլ մերոնք այստեղ կարում ու ապրանքը վաճառում են եվրոպականի, թուրքականի անվան տակ»:

Ինչ վերաբերում է լվացքի պարագաներին, ավտոմեքենաների մասերին, ապա բանախոսի փաստմամբ՝ դրանք բոլորն արտադրվում են Թուրքիայում, այսինքն, գերմանական ֆիրմայի մասնաճյուղը կա այդ երկրում:

Ասոցիացիայի փոխնախագահ Միլետա Արիստակեսյանն էլ անդրադարձավ թուրքական ապրանքի անվտանգությանը: Նրա հաղորդմամբ՝ որևէ ուսումնասիրություն չի կատարվում դրանք ներմուծելիս, ստուգում չի լինում.

«Թուրքիան անկանխատեսելի է, միայն վնաս է տալիս: Եթե պայմանագիր են կնքում ու ասենք՝ կոսմետիկա, բանջարեղեն բերում, ապա դա շատ վտանգավոր կարող է լինել, հնարավոր է՝ ապրանքը շատ թունավոր նյութեր պարունակի, քանի որ գիտեն՝ ապրանքը Հայաստանի համար է»:

Մելիտա Հակոբյանն էլ շարունակելով վերջինին՝ ասաց.

«Շատ զգո՛ւյշ եղեք: Ադրբեջանից մեծ քանակությամբ պտուղ-բանջարեղեն Վրաստանից Հայաստան է մտնում»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին