▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թշնամու ականանետից Վանաձորի նախկին քաղաքապետը ծանր վիրավորվել է

Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասի առաջնագծի դիրքերից մեկում թշնամու ականանետից ծանր վիրավորում է ստացել Վանաձորի առաջին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանը: Նա կամավորական ջոկատի մարտիկների եւ զինվորների հետ զենքը ձեռքին պաշտպանում էր սահմանը թշնամուց: Անդրանիկին Մարտակերտի հոսպիտալից տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, քանի որ վիճակը ծանր է, ականանետի պայթյունից նա կորցրել է մեկ ոտքը եւ մարմնում առկա են արկի բեկորներ, միացված է արհեստական շնչառության ապարատին: Ստեփանակերտի հոսպիտալից «Լոռի» հեռուստաընկերությանը տեղեկացրին, որ վիճակը ծայրահեղ ծանր է , բայց կյանքին վտանգ չի սպառնում, պատրաստվում են նոր վիրահատություն կատարել, այս անգամ մարմնից պետք է հեռացվեն բեկորները: 
Ա. Հարությունյնը 61 տարեկան է, եւ կնոջ պատմելով, հրամանատարը տարիքի պատճառով չի ցանկացել վերցնել նրան որպես կամավոր, սակայն Հարությունյանը պնդել է, որ պիտի գնա եւ լինի զինվորների կողքին: Ա. Հարությունյանի որդին բարձրաստիճան զինվորական է եւ նա եւս գտնվում է սահմանամերձ շրջաններում: 
Շուտափույթ ապաքինում ենք ցանկանում մեր սիրելի պարոն Հարությունային եւ հպարտանում, որ այսպիսի՛ քաղաքապետ ենք ունեցել,-ա
յս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրենը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին