▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր զարգացումներ պատգամավորից շորթման գործով. Օգնականը ցուցմո՞ւնք է տվել կայքի տնօրենի դեմ

ԱԺ պատգամավորից «analitik.am» լրատվական կայքի տնօրենի կողմից գումար շորթելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչությունում մայիսի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ շորթման մասին ահազանգել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Շորթման գումարը վերցնելիս ձերբակալվել է «analitik.am» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի օգնական Վարդիթեր Գիշյանը, ինչից ժամեր անց նաեւ՝ Ա.Հովհաննիսյանը։ Մեր տեղեկություններով՝ օգնականը ցուցմունք է տվել տնօրենի դեմ՝ ասելով, որ կատարել է նրա հանձնարարությունը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին