▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջիկայում ականատես կլինենք Ստեփանակերտի միջազգային ճանաչման շարանի. ԼՂՀ արտգործնախարար

artsakhpress.am-ը գրում է. Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանի խոսքով՝ առաջիկայում ականատես կլինենք Ստեփանակերտի «միջազգային ճանաչման շարանի», ինչը միայն դրականորեն կանդրադառնա հակամարտության խաղաղ կարգավորման վրա։

Դա թույլ կտա ապահովել բանակցային գործընթացի անդառնալիությունը, նաև թույլ կտա բանակցող կողմերին, հակամարտող կողմերին կենտրոնանալ բուն, ռեալ խնդիրների վրա, այն է՝ թե ինչպես ապահովել խաղաղ գոյակցության պայմաններ երկու անկախ պետությունների համար, որոնք ձևավորվել են այս տարածաշրջանում Խորհրդային Միության փլուզումից, դրան հետևած պատերազմից հետո», - «Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում ասաց Կարեն Միրզոյանը:

Հարցին, թե արդյոք ակնկալում են, որ Լեռնային Ղարաբաղը կճանաչեն նաև միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունները, Միրզոյանը պատասխանեց․ - «Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ այդ պահը գալու է: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և որքան կայացած լինի մեր պետությունը, որքան մենք կարողանանք զարգացնել այն, այդքան ավելի մոտ ենք լինելու այդ նպատակին»:

Իսկ հարցին, թե ինչպես են Ղարաբաղում վերաբերվում Հայաստանի կառավարության նիստի օրակարգում Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին ընդդիմադիր պատգամավորների առաջարկի ընդգրկմանը, Կարեն Միրզոյանը արձագանքեց․ - «Լեռնային Ղարաբաղում կարծում են, որ դա Հայաստանի Հանրապետության և օրենսդիրների որոշելիքն է»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան վերջին այցից առաջ և հետո ռուսաստանյան մամուլը հանդես եկավ բազմաթիվ հրապարակումներով, թե նա կոնկրետ առաջարկներով էր եկել Երևան, որոնց էությունը հետևյալն է․ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանին վերադարձվեն առնվազն հինգ շրջաններ, վերադառնան փախստականները, տեղակայվեն խաղաղապահներ, ապա՝ անորոշ ժամանակ անց, կկայանա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշող հանրաքվեն:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին