▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞ր է ջանդամվել Երվանդ Զախարյանն իր միլիոններով

Հրանտ Թոխատյանի «մարգարեությունը»

«Կուլակաթափության» մասով ու՞մ անունն ասես հնչեցվեց: Ո՞վ պարապ մնաց, իրենից մի քիչ ավելի լավ ապրող հարևանի անունն էլ տվեց… Իրականում, հնչեցված անունների հիմնական մասն ի՞նչ պետք է, անում է ու դա ակնհայտ է: Ինձ այլ բան է հետաքրքրում: Արտասահմանում ապրող արցախցիներն այս օրերին Ղարաբաղ ուղարկեցին այն, ինչ կարող էին՝ փող, սարքավորումներ, ավտոմեքենաներ: Մենք տեսանք նաև, թե ի՞նչ արեցին շահումյանցիները: Նույնիսկ Ջավախքն ու Ռուսաստանում ապրող ջավախքցիներն օգնեցին ու օժանդակեցին ինչով կարող էին:

Իսկ ի՞նչ է արել տարիներ շարունակ գանձակցի խաղացող Երվանդ Զախարյանը: Իհարկե, հասկանում եմ, որ գանձակցին ու կիրովաբլյադցին տարբեր հասկացություններ են, բայց Երվանդ Զախարյանի ունեցվածքի մասին շատերս բավականին լավ պատկերացում ունենք: Եվ չեմ կարծում, թե արդար է, որ մարդը անկախ Հայաստանի 3 նախագահների օրոք պետական պաշտոնների վրա նստած տրզի, ազգ ու տակին 7 պորտով ապահովի ու հիմա, երբ Հայրենիքը վտանգի մեջ է, անհայտ է, թե արտասահմանյան որ մի ջհանդամ-գյոռում մոխիտոն ձեռքը՝ սիգար ծխի:

Նաև չեմ կարծում, որ Երվանդ Զախարյանն ու իր նմանները դիզածը մարսելու են: Չեմ կարծում, թե կարողանալու են արտասահմանում թրցրածը հարմար թաքցնել ու 7 պորտով վայելել: Անկասկած, գալու է այն ժամանակը, երբ Երվանդ Զախարյանի ունեցվածքը ծառայելու է Գանձակի ու հարակից գյուղերի ազատագրման գործին, նրան ու իրավահաջորդներին դուր գա, թե դուր չգա, իրենց հարցնող չի լինելու…

 

Միհրան Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին