▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա այն գինն էր, որ Ռուսաստանը վճարեց հայ ժողովրդի դեմ հերթական դավաճանության փորձի համար

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

ՌԴ Նախագահի մամուլի խոսնակն արձագանքել է ՀՀ կառավարության կողմից ԼՂ ճանաչելու օրինագծին հավանություն տալու փաստին, ասելով որ

1. այդ հարցը չի քննարկվել ՌԴ իշխանությունների հետ և 2. կողմերը ձեռնպահ մնան իրավիճակը բարդացնող գոծողություններից:

Նախօրեին ՌԴ ԱԳ նախարարը նույնպես հաստատել էր Ռուսաստանի անհամաձայնությունը Հայաստանի ԼՂ հարցում որդեգրած քաղաքականությանը և կոչ էր արել խուճապի չմատնվել` հուսալով, որ ՀՀ Կառավարությունի կմերժի օրինագիծը և խոստովանել, որ այդպիսի հավաստիացումներ է ստացել ՀՀ ԱԳ նախարարից:

Ի՞նչ է ստացվում: Ռուսաստանի նախագահն Ադրբեջանին հավաստիացնում է, որ իրենք չեն ողջունում Հայաստանի այս քայլը, նաև Հայաստանին կոչ անում չգնալ ԼՂ ճանաչման` պնդելով, որ այդ քայլը կապակայունացնի իրադրությունը հակամարտության գոտում, Ռուսաստանին կզրկի տարածաշրջանում իր վերջին ազդեցության լծակից, կտապալի հոգեվարգի մեջ գտնվող ԵԱՏՄ նոր արյունով թարմացնելու իր ծրագիրը: Ինչո՞ւ այսպիսի անհանգստություն չեն հայտնում Արևմտյալ տերությունները, Մինսկի խմբի մյուս համանախագահները:

Ակնհայտ է, որ Հայաստանի կողմից ԼՂ ճանաչումը ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար նոր ու լրացուցիչ հնարավորություն կդառնա Ռուսաստանի Հարավային կովկասում ունեցած ազդեցությունը չեզոքացնելու, իսկ հաջորդող ճանաչումների միջոցով Ադրբեջանին իր գործողություններում առավել հաշվետու, պատասխանատու զուսպ դարձնելու համար` վերջինիս դուրս բերելով Ռուսաստանի ազդեցության տակից:

Կարելի է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունը, Կառավարության կողմից ԼՂ ճանաչման մասին օրինագծին հավանություն տալով, ամբողջությամբ փոխեց տարածաշրջանում աշխարհաքաղաքական ուժերի հարաբերակցությունը և բնավ ոչ հօգուտ Ռուսաստանի:

Արթուր Ղազինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին