▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվի խանը կորցրել է իրականության զգացումը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Այն , որ Բաքվի խանը կորցրել է իրականության զգացումը դա այլևս ակնառու է անգամ անզեն աչքով, բայց վատն այն է, որ իր այդ անհեռատես ու ոչ մարդկային բանականությանը մոտիկ գործողությունների պատճառով զոհվում են մեր խաղաղ բնակիչները, սահմանին ԿԱՆԳՆԱԾ ոչ թե հարձակման անցած զինվորները, դա էլ է փաստ: Հիմա մենք այդ խանին փորձում ենք վախեցնել Արցախի անկախության ճանաչումով, հավատացեք , նրա համար այդ մեսիջը գրոշի արժեք չունի, նրա հույսը իր թվաքանակն է ու զենքը: Մենք վաղուց ի վեր պետք է ճանաչած լինեինք Արցախի անկախությունը, դրանից հետո ով կճանաչեր ով չէր ճանաչի հոգ չէ: Եթե պակիստանն ու սաուդյան արաբիան մինչև հիմա չեն ճանաչել Հայաստանի անկախությունը, որևէ բան փոխվե՞լ է մեր՝ Հայաստաբնակներիս կյանքում: Արցախի անկախության ճանաչումը բխում է ինչպես Հայերի, այնպես ողջ մարդկության շահերից, որովհետև դրանով վերջ կդրվի տարածաշրջանում սառեցված հակամարտություն համարվող Արցախի հարցը, որն արհեստականորեն ստեղծվել է կոմունիստական կուսակցության կողմից:

Կիլկիա Հայաստան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին